Իրանն օտարերկրյա նավթատար նավ է ձերբակալել

15:53   18 Հուլիս 2019    288

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում ձերբակալել են օտարերկրյա նավ, որը մաքսանենգ ճանապարհով վառելիք էր փոխադրում:

Այդ մասին հայտնում է Hayatsk.info-ն` Press TV-ին հղումով:

Հեռուստաալիքի տվյալներով` նավթատար նավը փոխադրելիս է եղել մոտ մեկ միլիոն բարել նավթ: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները