Այս տարի Ադրբեջանի քաղաքացիություն է ստացել 75 հոգի

16:35   18 Հուլիս 2019    322

«Ընթացիկ տարվա 6 ամսում Ադրբեջանի քաղաքացիություն է ստացել 75 հոգի»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ Վուսալ Հուսեյնովը:

Նրա խոսքով, այս տարի մշտական բնակության թույլտվության ստանալու համար դիմած անձանց թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է 31%-ով:

«Նշեմ, որ մշտական բնակության թույլտվության ստանալու համար դիմել են հիմնականում Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Ուկրաինայից՝ ընդհանուր առմամբ 1694 հոգի: Նրանցից 347-ը Վրաստանի, 225-ը Ռուսաստանի, 95-ը Թուրքիայի քաղաքացիներ են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վուսալ-Հուսեյնով  


Վերնագիրի այլ պիտակները