Մոսկվա-Մագադան չվերթի ուղևորը փորձել է ստամոքսում հերոին տեղափոխել

16:57   18 Հուլիս 2019    283

Ռուսաստանի Մագադան քաղաքի ոստիկանները ձերբակալել են թմրառաքիչի, որը Մոսկվայից Մագադան չվերթով 2 մլն ռուբլի արժողությամբ հերոին է փորձել տեղափոխել ստամոքսում:

Այս մասին հայտնում է Hayatsk.info-ն՝ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մարզային վարչության հաղորդագրությանը հղումով:

«Քաղաքացին ձերբակալվել է, երբ Մոսկվայից չվերթով ժամանել է Մագադանի օդանավակայան: Թմրառաքիչը տեղափոխվել է Մագադանի շրջանային հիվանդանոց, որտեղ օրգանիզմից դուրս է բերվել ավելի քան 30 գրամ հերոին պարունակող գլանաձև տարա: «Սև շուկայում» պարկուճի պարունակության արժեքը կարող է հասնել մինչև երկու միլիոն ռուբլու»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ քննիչները Մագադանում քրեական գործ են հարուցել «թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում» հոդվածով: Ձերբակալվածին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա-Մագադան  


Վերնագիրի այլ պիտակները