Պուտինը և Մակրոնը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակը

17:13   18 Հուլիս 2019    333

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու կողմից ընդգծվել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի ապահովման կարևոր գործոն է»,-ասվում է հաղորդագրությունում:

Զրույցը կայացել է Ֆրանսիայի նախաձեռնությամբ:

Մակրոնը նաև ընդունել է Հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվա այցելելու հրավերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները