Զելենսկին արգելել է որդուն ասել, որ ինքը նախագահի որդին է. VIDEO

17:34   18 Հուլիս 2019    321

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր որդուն՝ Կիրիլին, արգելել է ասել, որ ինքը նախագահի որդին է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա պատմել է «Անկեղծ զրույց նախագահի հետ» հարցազրույցի շրջանակում:

Նա ի թիվս այլնի պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը վերաբերում իր նոր կարգավիճակին:

«Առաջին տիկինն ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում, ծայրահեղ բծախնդիր է և շատ է հուզվում, բայց նա կեցցե: Աղջիկս սովորել է արդեն. սկզբում շատ էր հուզվում: Որդիս, ընդհանուր առմամբ, ուրախ է. ամեն տեղ հայտարարում է, որ նախագահի որդին է: Մենք նրան զգուշացրել ենք, որ չի կարելի մարդկանց նման բան ասել: Դրա համար էլ ասում է. «Դուք գիտեք, թե ես ում տղան եմ»,- պատմել է Զելենսկին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները