«Մենք ջանքեր կգործադրենք Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության խորացման համար». Իլհամ Ալիև

17:55   18 Հուլիս 2019    485

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև բազմակողմանի համագործակցությունն այսուհետ էլ կխորանա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նոր նախագահ Շառլ Միշելին:

«Հուսով եմ, որ մենք միասին ջանքեր կգործադրենք Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմակողմանի համագործակցության էլ ավելի զարգացման և խորացման համար», - ասված է շնորհավորական ուղերձում:

Իլհամ Ալիևը հաջողություն է մաղթել Շառլ Միշելին նոր պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները