Բրիտանացի տղայի՝ շշում պահված ուղերձը հայտնաբերվել է 50 տարի անց՝ ավստրալացի ձկնորսի կողմից

19:57   18 Հուլիս 2019    159

Բրիտանացի 13-ամյա տղայի՝ շշում պահված ուղերձը հայտնաբերվել է 50 տարի անց՝ ավստրալացի ձկնորսի և նրա որդու կողմից, գրում է The Guardian-ը:

Փոլ Էլիոթը և նրա որդին այն հայտնաբերել են Հարավային Ավստրալիա նահանգի Էյր թերակղզու արևելյան ափին՝ ձկնորսության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Էլիոթը հայտնել է, որ այժմ փնտրում է նամակի հեղինակին՝ Փոլ Գիլմորին, որը գրառման մեջ նշել է, որ 13 տարեկան է և ճանապարհորդում է Հարավային Ավստրալիայի ափի երկայնքով՝ Ֆրիմանթլից մինչև Մելբուռն: Գրությունը ձեռագիր է և թվագրվում է 1969 թվականի նոյեմբերի 17-ին:

Դեռահասը նամակում նշում է, որ ճամփորդում է Fairstar նավով, որը 1960-ական թվականներին բազմաթիվ բրիտանացի փախստականներ է տեղափոխել Ավստրալիա: Աղբյուրի հաղորդմամբ՝ տղան իր նամակը գտնողին հորդորում է գտնել իրեն և նույնիսկ նշել է Մելբուռնի իր հասցեն:

Աղբյուրը տեղեկացնում է, որ հնարավոր է եղել կապ հաստատել նամակի հեղինակի քրոջ հետ: «Հրաշալի է, պարզաես անհավատալի: Պատկերացնում եմ, թե նա որքան կուրախանա»,-հայտնել է քույրը և հավելել, որ եղբայրը ներկայում Բալթիկ ծովում շրջագայության է մեկնել:

Քույրը հավելել է, որ տարիներ առաջ եղբորը նավի վրա բազմիցս տեսել է նամակներ գրելիս, որոնք նա տեղավորել է շշերի մեջ և օվկիանոսը նետել: Աղբյուրի տեղեկությունններով՝ ընտանիքն Ավստրալիայում բնակվել է մինչև 1973 թվականը, որից հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա:

Օվկիանոսագետ Դևիդ Գրիֆինը հայտնում է, որ շիշը չէր կարող 50 տարի մնալ Հարավային ափի մոտ, քանի որ «օվկիանոսը երբեք չի հանդարտվում»: Գրիֆինի վարկածի համաձայն՝ շիշը երկար տարիներ մնացել է ափին, իսկ հետո փոթորիկն այն կրկին օվկիանոս է նետել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները