Հնդկաստանի բնակիչը 40 տարի մազերը չի կտրել

20:13   18 Հուլիս 2019    172

Մունգերի հնդիկ բնակիչը 40 տարի շարունակ մազերը չի կտրել և չի լվացել:

63-ամյա Սաքալ Դև Թուդուն աներևակայելի երկար մազեր ունի: Ըստ տղամարդու՝ Աստված երևում է իրեն երազների մեջ և արգելում է մազերը կտրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փողոց դուրս գալիս նա իր մազերը հավաքում է գլխի գագաթին և ծածկում է սպիտակ փաթաթանով: Թուդուն չի խմում, չի ծխում և հետևում է կրոնական սկզբունքներին: Նա ունի կին, վեց երեխա և յոթ թոռ: Նա 31 տարի աշխատել է անտառտնտեսությունում և օգնում է տեղացիներին բուժել անպտղությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները