Իսրայելցի հնագետները Երուսաղեմի մոտակայքում խոշոր նախապատմական բնակավայր են հայտնաբերել

20:42   18 Հուլիս 2019    160

Իսրայելցի հնագետները Երուսաղեմի մոտակայքում հայտնաբերել են հրեական պետության տարածքում գտնված խոշորագույն նախապատմական բնակավայրը, որը թվագրվում է նեոլիթյան դարաշրջանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իսրայելի հնությունների հարցերով վարչությունը:

Ինչպես ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, Երուսաղեմի մոտակայքում հայտնաբերվել է Իսրայելի ամենամեծ նեոլիթյան բանակավայրը, որը խոշորագույններից մեկն է ողջ աշխարհում: Գտածոյի տարիքը գնահատվում է 9000 տարի: Բնակավայրը հայտնաբերվել է լայնածավալ պեղումների արդյունքում:

Հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են խոշոր բնակելի կառույցներ, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների ավերակներ: Շենքերի միջև փողոցներ են եղել, որոնք միացված են նրբանցքներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները