Բրիտանացին երեք օր մեքենան վարել է ներսում թաքնված օձի առկայությամբ

21:32   18 Հուլիս 2019    217

Բրիտանական Բիրմինգհեմ քաղաքի բնակիչ Փոլ Շմիդը երեք օր վարել է մեքենան՝ իմանալով, որ մեքենայի ներսում ինչ-որ տեղ օձ կա թաքնված:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, բրիտանացին նարնջագույն գծավոր օձին նկատել է ռադիատորի վանդակաճաղերի հետևում և մտածել է, որ դա կատակ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երբ նկատեցի նարնջագույն երանգը, մտածեցի, որ դա մանդարին է: Աշխատավայրի տղաներից մեկը հաճախակի նման կտակներ է անում մեքենայիս միջոցով», - ասել է Շմիդը:

Օձն ավելի է ներս սողոսկել, նախքան կփորձեին բռնել սողունին, և երբ նա բացել է մեքենայի կապոտը, տեսել է, որ այն այնպիսի տեղ է մտել, որտեղից չի կարող դուրս բերել:

Ոստիկանությունն ու կենդանիների հարցերով զբաղվող գործակալությունը չեն կարողացել օգնել, և Շմիդը սկզբում որոշել է սպասել, որ այն ինքնուրույն դուրս գա: Այնուամենայնիվ, աշխատանքի գնալու համար նա ստիպված է եղել վարել մեքենան հաջորդ օրը և մյուս օրը նույնպես:

Hayatsk.info


Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները