ԱՄՆ-ն նորագույն տեխնոլոգիայի միջոցով իրանական անօդաչու սարք է խոցել

10:08   19 Հուլիս 2019    262

ԱՄՆ ՌԾՈՒ նավը իրանական անօդաչու սարք է խոցել՝ դրոնների ոչնչացման նորագույն համակարգի միջոցով, հաղորդում է Military պորտալը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ՌԾՈՒ նավը Օրմուզի ծոցում իրանական անօդաչու սարք է խոցել։ Իսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ հինգշաբթի անօդաչու կորցնելու մասին Թեհրանը տեղեկություն չունի։

Պորտալի տվյալներով՝ Boxer դեսանտային նավը զինված է եղել Light Marine Air Defense Integrated System (LMADIS) համակարգով։ Տվյալ սարքավորումը համադրում է էլեկտրոնային սարքավորումները ռադիոլոկացիոն կայանի գործառույթների հետ՝ թշնամու անօդաչուները գտնելու և խոցելու նպատակով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները