Ֆիլիպիններում դպրոցականներ տեղափոխող բեռնատարն ընկել է ժայռից, կա առնվազն 9 զոհ

11:53   19 Հուլիս 2019    310

Ֆիլիպինյան Սեբու կղզում 10-ից 12 տարեկան առնվազն 9 դպրոցական է զոհվել ավտովթարի հետևանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բեռնատարը, որը երեխաներին մարզական միջոցառման էր տանում, կորցրել է կառավարումը և ժայռից ցած գլորվել:

Վերջին տվյալներով՝ ավելի քան 20 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

Hayatsk.info


Հեշթեգներ: Ֆիլիպիններ  


Վերնագիրի այլ պիտակները