Պատժամիջոցների պատճառով ՉԺՀ-ն ԱՄՆ-ին բողոք Է հայտնել

14:47   19 Հուլիս 2019    142

Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների կառավարությանը բողոք են հղել Չինաստանի մի քանի ընկերությունների նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով՝ Իրանի հետ համագործակցության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 19-ին այս մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:

«Չինաստանը կտրականապես դեմ Է այլ երկրների, այդ թվում Չինասանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին,- նշել Է նա ճեպազրույցում:- Մենք Վաշինգտոնից պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման սխալ գործողությունները, դրսեւորել հարգանք մյուս պետությունների օրինական իրավունքների նկատմամբ: Մեք արդեն Միացյալ Նահանգներին հայտարարություն ենք արել այդ առիթով»:

Դիվանագետի խոսքով՝ պատժամիջոցները, որոնց միջոցով ամերիկյան կողմը փորձում Է լուծել իրանական հիմնախնդիրը, բացարձակաես անարդյունավետ են եւ չեն կարող հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազման:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները