Զարիֆը չգիտի` ինչպես կարձագանքի ՌԴ-ն ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտությանը

15:18   19 Հուլիս 2019    268

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ չգիտի` ինչպես կարձագանքի ՌԴ-ն ԱՄՆ-Իրան հակամարտությանը, եթե այն տեղի ունենա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա` դա «անկանխատեսելի» է: Միևնույն ժամանակ, Զարիֆը վստահեցրել է, որ պատերազմից պետք է խուսափել, սակայն Իրանը չի կարող «փախչել» սեփական տարածաշրջանից: Մյուս կողմից, ըստ նրա, Իրանը հույսը դնում է սեփական ուժերի վրա:

Զարիֆը նշել է, որ Իրանը շատ մոտ է ՌԴ-ին և Չինաստանին, սակայն երկու երկրներն էլ որոշումներ են կայացնում` հիմնվելով սեփական ազգային անվտանգության շահերի վրա, ինչն անում է նաև Իրանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ-Իրան  


Վերնագիրի այլ պիտակները