Հունաստանը ցնցվել է ուժեղ երկրաշարժից

16:56   19 Հուլիս 2019    348

Քիչ առաջ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։

Էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։

Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։

Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները