Մերկելն անհանգստացած Է Մերձավոր Արեւելքի իրադրությունից

17:09   19 Հուլիս 2019    356

Մերձավոր Արեւելքում իրադրության զարգացումն անհանգստություն Է հարցուցում, անհրաժեշտ Է օգտագործել դիվանագիտական շփումներն Իրանի շուրջը հակամարտության կարգավորման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Անշուշտ, ես անհանգստացած եմ, չի կարելի այս պահին առանց անհանգստության նայել այդ տարածաշրջանին»,- ասել Է նա: «Մենք շեշտը դնում ենք դիվանագիտական լուծման վրա»,- ասել Է Մերկելը՝ նշելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության համար ուղիների վերականգնման անհրաժեշտությունը:

Կանցլերն ընդունել Է, որ Իրանն, «իհարե, միայնակ չի կրում պատասխանատվությունը» միջուկային գործարքի պահպանման համար: Այնուամենայնիվ, Մերկելը կարծում Է, որ Թեհրանը պետք Է շահագրգռված լինի համաձայնագրի դրույթների կատարման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները