Գերմանիայում երեխաներին կարմրուկի դեմ չպատվաստվելու դեպքում նախատեսված է 2500 եվրո տուգանք

17:35   19 Հուլիս 2019    242

Գերմանիայի կառավարությունն աջակցել է այն օրինագծին, որի համաձայն՝ բոլոր երեխաները պետք է պարտադիր պատվաստվեն կարմրուկի դեմ, գրում է DW-ն:

Նախագիծը մշակվել է երկրի առողջապահության նախարարության կողմից և ուժի մեջ կմտնի 2020-ի մարտից:

Այդ ժամանակվանից ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություններ: Երեխաներից բացի, պետք է պատվաստվեն ուսուցիչները, դայակները և այլ գերատեսչությունների աշխատակիցներ:

Չպատվաստված երեխաներին չեն ընդունի մանկապարտեզ, իսկ դպրոցականների դեպքում սահմանվում է 2500 եվրո տուգանք:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների համաձայն՝ Գերմանիայում հայտնաբերվել է Եվրոպայում կարմրուկով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը. 2018-ի մարտից մինչև 2019-ի փետրվար՝ 651 հիվանդ:

Այս տարվա հունիսի կեսին Գերմանիայում գրանցվել է կարմրուկով հիվանդացության 429 դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները