Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

17:52   19 Հուլիս 2019    300

Չինաստանի արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 13:22-ին՝ Ցոնա քաղաքային բնակավայրի Շաննան շրջանում: Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ:

Ավերածությունների կամ տուժածների մասին չի հաղորդվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիբեթ  


Վերնագիրի այլ պիտակները