Զելենսկին առաջարկում է լրագրող Վիշինսկիին փոխանակել

18:46   19 Հուլիս 2019    190

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխանակել РИА Новости Украина պորտալի ղեկավար Կիրիլ Վիշինսկիին ՌԴ-ում դատապարտված Օլեգ Սենցովի հետ. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` այդ փոխանակումը պետք է դառնա բարի կամքի առաջին քայլը:

Հիշեցնենք, որ Օլեգ Սենցովը ՌԴ-ում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` Ղրիմում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Լրագրող Կիրիլ Վիշինսկին Ուկրաինայում մեղադրվում է Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու և պետական դավաճանության մեջ, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները