ԱՄՆ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի նկատմամբ

19:57   19 Հուլիս 2019    161

ԱՄՆ Կոնգրեսն Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի ու անձնակազմի ապօրինի կալանման համար նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի նկատմամբ, գրում է korrespondent.net-ը՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը հղումով:

«Ներկայացուցիչների պալատում քննարկման է դրվել երկկուսակցական օրենքի նախագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մոտ անձանց նկատմամբ՝ անցած տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավերի և 24 նավաստիների ապօրինի կալանման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օրենքի նախագծի քննարկման առնչությամբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հայտարարել են, որ միջազգային հանրությունը չպետք է մի կողմ կանգնի, «երբ Ռուսաստանը մեծացնում է իր ագրեսիան Եվրոպայում և աշխարհում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները