Սպիտակ տունը կարող է ապացուցել, որ իրանական անօդաչու սարք է ոչնչացրել

20:25   19 Հուլիս 2019    229

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հստակ ապացույցներ» ունի, որ ոչնչացրել է իրանյան անօդաչու սարք:

Բացի դրանից, պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ եթե իրանական անօդաչուն նորից մոտենա ամերիկյան նավերին, ապա այն կոչնչացվի ԱՄՆ-ի ուժերի կողմից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային նավը իրանական անօդաչու է ոչնչացրել Հորմուզի նեղուցում:

Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պետությունը չի կորցրել ոչ մի անօդաչու սարք ոչ Հորմուզի նեղուցում, ոչ էլ այլուր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները