Իրանը բրիտանական լցանավ է ձերբակալել Հորմուզի նեղուցում

09:16   20 Հուլիս 2019    286

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բրիտանական լցանավ է ձերբակալել Հորմուզի նեղուցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է, խոսքը Stena Impero լցանավի մասին է: Պարզաբանվել է, որ լցանավը ձերբակալվել է այն պատճառով, որ այն, իբր, խախտել է միջազգային չափանիշները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ԱՄԷ-ի լցանավ է կալանել: Դրա պատճառն այն էր, որ նավը, իբր, Պանամայի դրոշի ներքո էր, երբ ԻՀՊԿ-ն անձնակազմին ստիպել էր նավը իրանական պետության տարածքային ջրեր ուղղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Հորմուզ  


Վերնագիրի այլ պիտակները