Մեծ Բրիտանիայում ավտոմրցարշավի ժամանակ վրաերթ է տեղի ունեցել

09:33   20 Հուլիս 2019    268

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից հյուսիս տեղակայված Սթիբենիջ քաղաքի փողոցներում մրցարշավի ժամանակ մեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել հավաքվածներին:

Առնվազն 17 մարդ է տուժել: Sky News-ի փոխանցմամբ՝ տուժածները 14-17 տարեկան երեխաներ են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արշավի ժամանակ մեքենաներից մեկը փորձել է շրջադարձ կատարել, այդ պահին մեկ այլ սպորտային մեքենա հարվածել է այդ մեքենային ու հարվածի ազդեցությամբ այն հայտնվել է հանդիսատեսի համար նախատեսված դիտահարթակում:

Ականատեսները պատմել են, որ մի քանի դեռահասներ հարվածի պահին օդ են շպրտվել: Ներկայում դեպքի վայրում աշխատում է Արտակարգ իրավիճակների ծառայության ավելի քան 30 հաշվարկ: Առայժմ հայտնի չէ՝ վարորդներից որևէ մեկը ձերբակալվել է, թե ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները