Իրանը վիդեո ապացույց է ներկայացրել, որ ԱՄՆ-ը չի խոցել անօդաչու թռչող սարքը

09:51   20 Հուլիս 2019    273

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, որը Իրանի ԶՈՒ մաս է կազմում) հրապարակել է տեսանյութ, որն ապացուցում է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը չի խոցել իրանյան անօդաչու թռչող սարք Հորմուզի նեղուցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Press TV-ին:

Տեսանյութում պատկերված են իբր խոցված իրանյան անօդաչու թռչող սարքի կադրերը, որը նկարում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը: Կադրում նշված ժամը ցույց է տալիս, որ անօդաչու սարքը դեռեւս շարունակում էր նկարահանել, երբ Թրամփը հայտարարել է, որ դրոնը խոցվել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը խոցել է իրանյան անօդաչու սարք Հորմուզի նեղուցում, որը գտնվում էր նավից 900 մետր հեռավորության վրա: Ավելի ուշ Պենտագոնում հաստատել են, որ խոցել են սարքն ինքնապաշտպանության նպատակով, սակայն չեն ճշտել, թե ում սարքն էր դա եւ ինչպիսի վտանգ էր ներկայացնում նավի համար:

Իսկ ուրբաթ Իրանի ԶՈՒ ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում Իրանի բոլոր անօդաչու սարքերը վերադարձել են իրենց բազաներ անվնաս, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները