Իրանի կալանած նավը կորցրել է կապն աշխարհի հետ

10:12   20 Հուլիս 2019    292

Stena Impero բրիտանական լցանավը, որն իրանական կողմը կալանել է Օրմուզի ծոցում, կապի դուրս չի գալիս։

Hayatsk.info-ն հայտնում է, որb այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Northern Marine Management նավը կառավարող ընկերությունը։

Նրանց տվյալներով՝ անձնակազմի անդամները դադարել են արձագանքել կապի ազդանշաններին։ Ընկերությունը կարծում է, որ լցանավի անձնակազմը կորցրել է նավի նկատմամբ վերահսկողությունը։

Նշվում է նաև, որ լցանավը չի խախտել միջազգային նորմերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները