Զարիֆը Վենեսուելայում է

11:29   20 Հուլիս 2019    483

Իրանի ԱԳ Նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր Նյու Յորքից Վենեսուելա է մեկնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վենեսուելայում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Չմիավորված երկրների շարժման ԱԳ նախարարների խորհրդաժողովին և հանդես կգա ելույթով:

Խորհրդաժողովի շրջանակում Զարիֆը կանցկացնի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:

Վենեսուելայից Զարիֆը կմեկնի Նիկարագուա եւ Բոլիվիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները