Բոլթոնն ասել է` որ դեպքում Վենեսուելայի դեմ ճնշումները կդադարեցվեն

11:40   20 Հուլիս 2019    369

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն ասել է`որն է Վենեսուելայի դեմ ճնշումը դադարեցնելու պայմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Բոլթոնի խոսքով` այն կդադարեցվի, երբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարական տա:

«ԱՄՆ-ը չի հանգստանա, քանի դեռ բռնակալ Մադուրոն չի հեռացել, իսկ կոռումպացված անձինք չեն դադարեցրել վենեսուելացիների դեմ չարաշահումները»,- գրել է նա:

Նման հայտարարություն Բոլթոնն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հերթական պատժամիջոցները սահմանեց Վենեսուելայի դեմ պատժամիջոցները (4 անձի դեմ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները