Պուտինը Վալաամ կղզում Լուկաշենկոյին դիմավորել է մարզական բաճկոնով և մարզակոշիկներով

11:52   20 Հուլիս 2019    256

Ռուսաստանի Դաշնության Վալաամ կղզում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իտալական Loro Piana ապրանքանիշի Week End Walk զամշային մարզակոշիկներ է կրել:

Մարզակոշիկները երևում են պաշտոնական լուսանկարներում, որոնք արվել են Ռուսաստանի նախագահի՝ Վալաամի վանք կատարած այցի ժամանակ, գրում է Օpen Media-ն:

Ջրակայուն Week End Walk զամշային մարզակոշիկների գինը մոտ 970 դոլար է, իսկ միևնույն ապրանքանիշի Traveller բաճկոնը, որը հուսալի պաշտպանում է քամուց և անձրևից, կարելի է ձեռք բերել 2995 դոլարով: Այսպիսով՝ Պուտինի հանդերձանքը, չհաշված մյուս պարագաները, արժեցել է մոտ 4000 դոլար:

Loro Piana-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտացած է բրդից և քաշմիրից պատրաստված բարձրորակ ապրանքների արտադրության գծով:

Նշենք, որ 2019 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնում կայացած հանդիպման համար ամերիկյան New Balance ապրանքանիշի կոշիկ էր կրել։





Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները