Ս. Արաբիան ԱՄՆ-ին թույլ է տվել իր տարածքում զորքեր տեղակայել

12:09   20 Հուլիս 2019    265

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ էլ Սաուդը հայտարարել է, որ ամերիկյան կողմին թույլ է տալիս երկրի տարածքում զինվորականներ տեղակայել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրը նշել է, որ սկզբի համար Սաուդյան Արաբիա շուրջ 500 ամերիկացի կժամանի։ Նրանք կհետևեն տարածաշրջանում անվտանգությանը և կկանխեն երկրի նկատմամբ սպառնալիքները։

Վերջին տվյալներով՝ Սաուդյան Արաբիա ամերիկյան զորքեր ուղարկելու գործողությունն արդեն մեկնարկել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները