ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ջրի վրա

12:16   20 Հուլիս 2019    389

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «cbsnews.com»-ին, ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օվկիանոսի վրա՝ Օուշեն Սիթի քաղաքի ափերի մոտ:

Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է օդանավը մեծ արագությամբ իջնում և վթարային վայրէջք կատարում ջրի վրա: Հանգստացողներն ափից զարմանքով հետևել են կատարվածին:

CBS-ի տվյալների համաձայն՝ օդանավում գտնվել է միայն օդաչուն՝ 23-ամյա Թրևոր Հ. Դեյլը: Նա կարողացել է դուրս գալ օդաչուի խցիկից և լողալով ափ հասնել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները