Վաճառվել է ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ

13:02   20 Հուլիս 2019    333

Բրիտանացի կոլեկցիոները ձեռք է բերել երկրի պատմության մեջ ավտոմեքենայի ամենաթանկ համարանիշը, հաղորդում է The Sun-ը:

Ռետրո-ավտոմեքենաների դիլեր Ջոն Քոլինզը «25О» համարանիշի համար 518 հազար ֆունտ ստեռլինգ է տվել: Նա այդ համարը տեղադրել է Ferrari 250GT SWB-ի վրա, որը նախկինում պատկանել է ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս սպորտային մեքենայի արժեքը 10 մլն ֆունտ ստեռլինգ է: 2014 թ.-ին «25O» համարը աճուրդում վաճառվել է 400 հազար ֆունտ ստեռլինգով և արդեն համարվում էր Մեծ Բրիտանիայում վաճառված ամենաթանկ համարանիշը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները