Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է

12:59   20 Հուլիս 2019    369

Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը:

Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ է ունեցել գերմանական զենքի վաճառքի ցանկում: Ամբողջ տարվա կտրվածքով Թուրքիային է տրամադրվել 242 մլն 800 հազար եվրո արժողությամբ զինամթերք: Այս ցուցանիշն էլ կազմել է այդ տարվա գերմանական զինամթերքի արտահանման մեկ երրորդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները