ՄԱԿ-ը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել

17:26   20 Հուլիս 2019    232

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արձագանքել է նախօրեին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական նավթային լցանավի ձերբակալմանը, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ Անտոնիո Գուտերեշը մտահոգությունն է հայտնում Հորմուզի նեղուցում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ եւ կարեւորում ծովագնացության միջազգային օրենքների հարգումը:

Նա կողմերին զսպւածության կոչ է անում, որպեսզի հնարավոր լինի կանխել իրավիճակի առավել սրումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Գուտերեշ  


Վերնագիրի այլ պիտակները