Ուժգին պայթյուն Չինաստանում. կա 10 զոհ

14:57   20 Հուլիս 2019    298

Չինաստանի Հենան նահանգի գազի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ:

19 մարդ տուժել է, ևս 5 անձինք անհետ կորած են համարվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Իմա քաղաքում գտնվող գործարանում, որը պատկանում է Henan Coal Gas (Group) ընկերությանը: Այժմ փրկարարները փորձում են գտնել անհետ կորածներին:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքային խումբ է ուղարկել դեպքի վայր: Պայթյունի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է իրականացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները