Հնդկաստանում գյուղացիները ծեծելով սպանել են տղամարդու՝ մի քանի սիրամարգ սպանելու համար

19:32   20 Հուլիս 2019    352

Հնդկաստանի Մադհյա Պրադեշ կենտրոնական նահանգում ամբոխը ծեծելով սպանել է մի քանի սիրամարգի սպանելու մեջ կասկածվող տղամարդուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով տեղի աղբյուրին, ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Լասուդիա գյուղում: Տեղի բնակիչները 4 մարդու են նկատել, որոնք վազելիս են եղել դաշտերով, և հետապնդել են նրանց: Արդյունքում նրանք բռնել փախչողներից մեկին և նրա մոտ 4 սատկած սիրամարգ են հայտնաբերել: Դրանից հետո գյուղացիների խումբը ծեծի է ենթարկել տղամարդուն և նրան ընկած է թողել դաշտում:

Անհայտ անձը նահանգի ոստիկանության արտակարգ ծառայությանը տեղյակ է պահել կատարվածի մասին: Ոստիկանները շտապել են դեպքի վայր և ծանր վիճակում գտնվող տղամարդուն տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է:

Նշվում է, որ գործ է հարուցվել 10 մարդու նկատմամբ, որոնցից 9-ին արդեն ձերբակալել են:

Վայրի բնության պահպանության մասին օրենքով առանձին գործ է հարուցվել սիրամարգերի սպանության առնչությամբ: Գործը հարուցվել է մահացած տղամարդու, նրա որդու և երկու այլ անձանց նկատմամբ, որոնք փախուստի են դիմել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները