Էյֆելյան աշտարակում գտնվող հայտնի ռեստորաններից մեկը վերաբացվել է վերանորոգումից հետո

21:46   20 Հուլիս 2019    303

Փարիզի Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում գտնվող «Ժյուլ Վեռն» ռեստորանը վերաբացվել է և լայնամասշտաբ վերանորոգումից հետո այսօր առաջին անգամ այցելուների համար բացել է դռները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ռեստորանի այցելուներին ամբողջովին նոր մենյու է սպասվում, որը կազմել է շեֆ-խոհարար Ֆրեդերիկ Անտոնը: Նրա պատրաստած յուրահատուկ մենյուի մեջ ընդգրկվել են նոր ճաշատեսակներ, որը նա ստեղծել է հատուկ այդ ռեստորանի համար: Օրինակ՝ 5 ճաշատեսակից կազմված մենյուն արժե 190 եվրո, իսկ 7 ճաշատեսակից՝ 230 եվրո:

«Ժյուլ Վեռն» ռեստորանը, որը գտնվում է 125 մետր բարձրությամբ, փակվել էր աշնանը վերանորոգման աշխատանքների պատճառով:

Նշվում է, որ ռեստորանն ամբողջությամբ նոր տեսքով է ներկայանում: Ինտերիերի փոփոխությունը նույնպես կապված է նոր խոհարարի գալու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները