Ճապոնացիները ինքնաթիռում բոլորից քիչ են շփվում հարևանների հետ

22:03   20 Հուլիս 2019    346

Ճապոնացի ավիաուղևորները պարզվում է՝ ավելի քիչ շփվող են, քան այլ երկրների բնակիչները: Հարցվածների միայն 15%-ն է խոստովանել, որ կարող է ինքնաթիռում զրույցի բռնվել անծանոթների հետ:

Դա բացատրվում է երկրի մշակութային առանձնահատկություններով. ճապոնացիները անհատական տարածության նկատմամբ հարգանքից և քաղաքավարությունից դրդված՝ պատրաստ չեն ավելորդ անգամ անհանգստացնել ճանապարհի իրենց հարևաններին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսի եզրակացության է հանգել Expedia ընկերությունը՝ հարցման ենթարկելով ավելի քան 18 հազար ճանապարհորդների աշխարհի 23 երկրներից:

Ճապոնացիները նախընտրում են տեղ զբաղեցնել անցման մոտ, ոչ թե լուսանցույցի: Հարցվածների 79%-ը այդպես է վարվում, որպեսզի հեշտ լինի զուգարան գնալը: Եթե նրանց տեղը չի լինում անցման մոտ, ապա 48%-ը կձգտի շատ զգույշ անցնել՝ չարթնացնելու համար հարևանին, իսկ 20%-ը կսպասի՝ մինչև նա արթնանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները