Պաղեստինի հարցն անպայման կլուծվի պաղեստինյան ժողովրդի օգտին. Խամենի

15:39   22 Հուլիս 2019    329

Իրանի Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Սեյեդ Ալի Խամենին այսօր ընդունել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) բարձրաստիճան պատվիրակությանը:

Պաղեստինի հիմնահարցը համարելով մահմեդական աշխարհի թիվ 1 խնդիրը՝ Իրանի Իսլ. հեղափոխության առաջնորդը բարձր է գնահատել պաղեստինյան ժողովրդի եւ դիմադրության շարժման ցուցաբերած դիմադրությունն ու պայքարի ոգին՝ վստահություն հայտնելով, որ Պաղեստինի հարցը կլուծվի պաղեստինյան ժողովրդի եւ մահմեդական աշխարհի օգտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշելով, որ Պաղեստինի հարցի հետ կապված Իրանը չի քաշվում աշխարհի որեւէ պետությունից՝ Իրանի Իսլ. հեղափոխության առաջնորդն ասել է. «Պաղեստինի վերաբերյալ մենք մեր տեսակետը միշտ պարզ ու հստակ հայտարարել ենք եւ, նույնիսկ միջազգային ասպարեզում մեր բարեկամ երկրները, որոնց հետ այս հարցում որոշակի տարաձայնություններ ունենք, գիտեն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ է տրամադրված Պաղեստինի հարցում:

Իրանի հետ թշնամանքի պատճառներից մեկն էլ Պաղեստինի խնդիրն է: Սակայն այդ թշնամանքն ու ճնշումները պատճառ չեն դառնա, որ Իրանը երբեւէ նահանջի Պաղեստինի նկատմամբ իր դիրքերից, քանի որ դա կրոնի եւ համոզմունքի խնդիր է»:

Այաթ. Խամենեին, անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Պաղեստինի հետ կապված «Դարի գործարք» կոչվող դավադիր ծրագրին, զգուշացրել է, որ այս չափազանց վտանգավոր դավադրության նպատակը պաղեստինյան ժողովրդի եւ երիտասարդության շրջանում պաղեստինյան ինքնության վերացումն է, եւ հենց դրա դեմ է անհրաժեշտ պայքարել, որպեսզի նրանց չյաջողվի դրամի օգնությամբ ոչնչացնեն պաղեստինյան ինքնությունը:

Հանդիպման ժամանակ ՀԱՄԱՍ-ի քաղաքական Բյուրոյի փոխնախագահն Իրանի Իսլ. հեղափոխության առաջնորդին է փոխանցել շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեի ջերմ ողջույններն ու նշել՝ պաղեստինյան ժողովուրդը միշտ երախտապարտ է Իրանին՝ ցուցաբերած ամբողջական եւ լիարժեք աջակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պաղեստին  


Վերնագիրի այլ պիտակները