Daily Mail-ը ներկայացրել է Չինաստանի կղզիներից մեկում գտնվող լքված գյուղը, որտեղ տներն ամբողջովին կանաչով են պատվել

21:53   27 Հուլիս 2019    372

Չինաստանի՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող մի կղզյակում, որի լայնությունը չի գերազանցում 5 կիլոմետրը, կրկին վայրի բնությունն է իշխում այն բանից հետո, երբ շուրջ 30 տարի առաջ կղզու գյուղերի բանկիչները սկսելեն լքել իրենց տները։

Շենգսի կղզիախմբի Շենգշան կղզու Հուտուվան ձնկորսական գյուղակը, որը մի ժամանակ կղզիախմբի ամենահարուստ գյուղն էր, ամբողջովին լքվել է 21-րդ դարի սկզբին։ Մարդկանց հեռանալու պատճառը հիմնականում տնտեսական պայմաններն են եղել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այստեղ բնակվող ձնկորսները սկսել են լքել բնակավայրերն այն ժամանակ, երբ հասկացել են, որ մայրցամաքային Չինաստանում աշխատելու և ապրելու համար ավելի լավ պայմաններ կարող են ունենալ։

Գյուղի մյուս բնակիչներն այն սկսել են լքել ավելի վաղ՝ 90-ականներին։ Հայտնի է, որ 1980թ․-ին գյուղը 3000 բնակիչ է ունեցել, սակայն 2002թ․-ին պաշտոնապես անբնակ է ճանաչվել և կցվել հարևան գյուղին։

Այժմ այս վայրը զբոսաշրջային ուղղություն է դարձել, որտեղ մարդիկ հիանում են ամբողջովին կանաչով ծածկված տներով։

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները