«Կարծում եմ՝ Washington Post-ը ռուսական ակտիվ է». Թրամփ

12:13   31 Հուլիս 2019    416

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post ամերիկյան պարբերականին «ռուսական ակտիվ» է անվանել, երբ նրան հարցրել են արտասահմանյան միջամտությունից ընտրական գործընթացները պաշտպանելու Հանրապետական կուսակցության անգործության մասին, գրում է Washington Examiner-ը:

Ավելի վաղ, պարբերականում հրապարակված հոդվածը Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելլին «ռուսական ակտիվ» էր անվանել`ԱՄՆ ընտրություններում անվտանգության համակարգի ամրապնդման վերաբերյալ մերժված օրինագծերի պատճառով:

«Կարծում եմ՝ Washington Post-ը ռուսական ակտիվ է, ի տարբերություն Միտչ Մաքքոնելլի, որը հայրենասեր մարդ է և շատ բան է արել մեր երկրի համար»,- լրագրողներին հայտնել է Թրամփը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները