WhatsApp-ում «անցքերը» կարող են հաքերներին թույլ տալ խմբագրել հաղորդագրությունները

21:05   13 Օգոստոս 2019    279

Կիբերանվտանգության ապահովման հարցով իսրայելական Check Point Software Technologies Ltd. ընկերությունը հայտարարել է, որ «անցքեր» է հայտնաբերել հայտնի WhatsApp հավելվածում, որը կարող է հաքերներին թույլ տալ խմբագրել ինչպես հանրային զրույցները, այնպես էլ անձնական հաղորդագրությունները:

Դրանցից մեկը թաքնված է «ցիտատա» ֆունկցիայում: Երկրորդ միջոցը հաքերներին թույլ է տալիս փոխել պատասխանի տեքստը: Իսկ երրորդ միջոցը անձնական հաղորդագրություն է ուղարկում խմբակային չաթ՝ հաղորդագրությունը տեսանելի դարձնելով բոլոր մասնակիցների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները