«Խաբեբա, խաբեցիր մեզ, ոչ մի փոփոխություն չի եղել». միջադեպ ՝ Գյումրիում վարչապետի ուղիղ միացման ժամանակ

13:49   11 Օգոստոս 2019    429

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում առավոտյան զբոսանքի ժամանակ միջադեպ գրանցվեց:

Վարչապետն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Գյումրին, ցուցադրում զբոսաշրջիկներին հետաքրքիր վայրերը, նշում, որ մեր հայրենակիցները հաճախ չգիտեն այդ վայրերի մասին:

Ուղիղ եթերի ժամանակ վարչապետին էին մոտենում տեղացիները, այցելուները, զրուցում, լուսանկարվում, ոմանք՝ մտահոգություններով կիսվում: Այցի ժամանակ նրան մոտացավ Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանեց անվանելով.

«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա»: Կինը նշեց, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձեցին նրան հեռացնել, Փաշինյանը կոչ արեց չքաշքել տիկնոջը:

«Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասաց նա:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները