Apple-ը «խենթ» անվանում է ընտրել iPhone 11-ի համար

21:26   13 Օգոստոս 2019    354

Սեպտեմբերին Apple-ը թողարկելու է iPhone 11-ի նոր սերունդը:

Չնայած այն հանգամանքին, որ սարքերի արտաքին տեսքն այլևս գաղտնիք չէ, անվանումները դեռևս գաղտնի են պահվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

9to5Mac-ից նոր տեղեկությունների համաձայն, Apple-ն ամենախոշոր iPhone Max սմարթֆոնի անունը կփոխի iPhone Pro-ի: Apple-ի առավել խոշոր iPhone-ները նախկինում ունեին «Plus» նշանագրումը, որն օգտագործվում էր 2014 թ.-ից՝ iPhone 6 Plus-ի մինչև 2018 թ.-ը՝ iPhone 8 Plus-ի դեպքում: Անցած տարի դա հանվեց արտադրությունից և հայտնվեց iPhone XS Max-ը:

CoinX ինսայդերը, որը հայտնի է Apple-ի տեխնիկայի վերաբերյալ իր ճշգրիտ կանխատեսումներով, Twitter-ում գրառում է տեղադրել, որտեղ բացահայտում է խոշոր iPhone-ի նոր անվանումը. «Pro» iPhone-ի համար: Անվանումների խենթ սխեմաներ վերջին մի քանի տարիների ընթացքում»: CoinX-ին արժե վստահել, քանի որ նա 2018-ին ճշգրիտ «կանխատեսել էր» iPhone XS Max-ի նոր անվանումը:

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա iPhone 11-ը 2019-ին կստանա ուղղանկյուն տուփի մեջ տեղադրված եռակի ֆոտոմոդուլ: Pro մոդելի ներդրումը կկարողանա պրեմիում մակարդակի նոր փորձ առաջարկել, լինի դա գերհսկա էկրանի չափը, տեսախցիկի ժամանակակից հնարավորությունները կամ ցանկացած այլ բան: Դա ստույգ պարզ կլինի սեպտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները