Կիևը դատապարտել է Պուտինի այցը Ղրիմ

20:57   11 Օգոստոս 2019    370

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դեմ է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմ կատարած այցին, գրում է korrespondent-ը:

«Ուկրաինայի ԱԳՆ-ն իր վճռականորեն դեմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ չհամաձայնեցված եղանակով օգոստոսի 10-ին Ղրիմ կատարած այցին»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պաշտոնական Կիևի խոսքով՝ այդ և նախորդ այցերը համաձայնեցված չեն եղել ուկրաինական կողմի հետ և համարվում են ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում:

«Ղրիմը և Սևաստոպոլը համարվում են Ուկրաինայի անբաժան մասը, և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը չեն կարող փոխել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով և կանոնադրությամբ ամրագրված դրույթները»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները