Tesla-ն պայթել է Մոսկվայի փողոցներից մեկում երթևեկելիս

19:44   12 Օգոստոս 2019    329

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Tesla-ի բռնկումը, որից հետո մեքենան պատվել է կրակով և սև ծխով:

Ինչպես հայտնել են ՌԴ մայրաքաղաքի պետավտոտեսչության ծառայությունից, միջադեպի հետևանքով տուժել են Tesla-ի երեք ուղևորները:

Վթարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Հաղորդվում է, որ մեքենան երթևեկելիս է եղել ավտոպիլոտ համակարգով, որը չի ճանաչել դիմացը կանգնած վթարված մեքենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները