Սալահը 3 մլն դոլար է նվիրաբերել Եգիպտոսում քաղցկեղի ազգային ինստիտուտը վերակառուցելու համար

21:21   11 Օգոստոս 2019    462

«Լիվերպուլի» գլխավոր հարվածային ուժը՝ Մոհամեդ Սալահը, 3 միլիոն դոլար է նվիրաբերել Կահիրեում քաղցկեղի հետազոտությունների ազգային ինստիտուտը վերակառուցելու համար, որի մոտ օգոստոսի 5-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:

Եգիպտական տեղեկատվամիջոցները հայտնել են 16 զոհվածի և 21 վիրավորի մասին: Պայթյունի պատճառն ավտոմեքենայի՝ հանդիպակաց գոտում գտնվող այլ տրանսպորտային միջոցների հետ բախումն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցյալ տարի Մուհամեդ Սալահը եգիպտական հիվանդանոցին 660 հազար եվրո էր նվիրաբերել՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու համար օգտագործվող բժշկական սարքավորումներ գնելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սալահ   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները