Goldman Sachs-ը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ռեցեսիայի մասին ՉԺՀ-ի հետ առևտրական պատերազմի պատճառով

11:55   12 Օգոստոս 2019    481

Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմը բացասական ներգործություն կունենա ամերիկյան տնտեսության աճի վրա եւ կարող է այնտեղ անկում առաջացնել:

Օգոստոսի 11-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Goldman Sachs-ի փորձագետների՝ իր ձեռքի տակ հայտնված վերլուծական զեկուցագիրը: Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը Վաշինգտոնի կողմից նոր մաքսերի սահմանման եւ Պեկինի պատասխան միջոցների սպառնալիքների պատճառով չեն հասցնի առեւտրական համաձայնագիր կնքել մինչեւ 2020 թվականի ամերիկյան ընտրությունները:

Բանկն այդ առնչությամբ ԱՄՆ-ում տնտեսական աճի կանխատեսումն ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում նվազեցրել է 0,2 տոկոսով՝ մինչեւ 1,8 տոկոս: Զեկուցագրում այն կարծիքնէ հայտնվում, որ նման իրադրությունն առաջացնում է ներդրողների անվստահությունը եւ կարող է Միացյալ Նահանգների մասնավոր ընկերություններին ստիպել կրճատելու ծախսերը եւ ներդրումների ծավալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: GoldmanSachs  


Վերնագիրի այլ պիտակները