Թուրքմենստանի նախագահը ցանկանում է Պուտինի լիմուզինից ունենալ

15:41   12 Օգոստոս 2019    164

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ցանկություն է հայտնել ձեռք բերել Aurus մակնիշի ավտոմեքենաների ամբողջ մոդելային շարքը:

Այս մասին նա հայտարարել է առաջին Կասպյան տնտեսական ֆորումի (KEF) շրջանակներում: Այս ապրանքանիշի լիմուզինից է օգտվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին, որը ղեկավարում էր Ռուսաստանի պատվիրակությունը, Թուրքմենստանի ղեկավարը զննել է հարթակի մուտքի դիմաց կանգնած Aurus լիմուզինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բերդիմուհամեդովին դուր եկավ ավտոմեքենան: Նա ասաց, որ կցանկանա գնել այդ ավտոմեքենաների ամբողջ գիծը և համապատասխան դիմում կներկայացնի»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»: Ռուսաստանի վարչապետը վստահեցրել է, որ «դիմումն, անշուշտ, ընդունվել է»: Թուրքմենստանում ներկայացված «lustre white» (շողշողացող սպիտակ) գույնի Aurus լիմուզինը պատրաստվել է մեկ օրինակով՝ KEF-ում ցուցադրման համար: Մեքենայի ինտերիերը պատրաստված է բաց երանգներով: Երեք տոննա կշռող ավտոմեքենան 660 ձիաուժ հզորությամբ հիբրիդային կայանքների շնորհիվ 6 վայրկյանում կարող է 100 կմ/ժամ արագություն զարգացնել:

Aurus-ը պրեմիում դասի ավտոմեքենաների առաջին ռուսական ապրանքանիշն է: Սկզբնապես, դրա մշակողների խնդիրն էր պետության առաջին անձի համար լիմուզին ստեղծել: Այնուամենայնիվ, հետագայում մոդելի գիծն ընդլայնվել է: Այժմ ապրանքանիշի տակ թողարկվում է սեդան, լիմուզին, ամենագնաց և մինիվեն: Aurus-ի լիմուզինի առաջին ուղևորը դարձել է Պուտինը՝ դրանով ժամանելով երդմնակալության արարողությանը 2018 թ.-ին: 2019 թ.-ի մայիսի 9-ին, այս ավտոմեքենայի վրա, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայի Կարմիր հրապարակում բացել է Հաղթանակի շքերթը, հիշեցնում է «Ազգային լրատվական ծառայությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերդիմուհամեդով   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները