Պորոշենկոն պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել ուղիղ եթերում

16:03   12 Օգոստոս 2019    236

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է, որ պատրաստ Է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Նույն օրն ավելի վաղ Պորոշենկոն ժամանել Է Հետաքննությունների պետբյուրո՝ «Պրամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերի վճարումից հնարավոր խուսափման գործով հարցաքննության: Պորոշենկոյի որդին եւ երկու դուստրերը Պետբյուրոյի շենքի մոտ հանրահավաքի Էին եկել՝ պաշտպանելու նախկին նախագահին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ վստահում Հետաքննությունների պետական բյուրոյին, ես չեմ վստահում նրանց ղեկավարությանը, ես չեմ հավատում հետաքննության անաչառությանը: Միեւնույն ժամանակ այն հարցերի համար, իսկ ես ունեմ այդ ցանկը, որոնք նրանք ցանկանում Էին հնչեցնել, ես պատրաստ եմ ստի դետեկտոր անցնելու «Պրյամոյ» ալիքի ուղիղ եթերում»,- ասել Է Պորոշենկոն, հեռարձակումը վարել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները