Բարի արարքը հարյուր հազար դոլար Է բերել ԱՄՆ-ի բնակչին

16:32   12 Օգոստոս 2019    182

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոթ քաղաքի բնակիչներից մեկը կարծում Է, որ բարի արարքը վիճակախաղով շահելու պատճառ Է դարձել:

Այդ մասին հայտնել Է UPI պորտալը: Թոմաս Ֆրայը որոշել Էր ազատվել հին մահճակալից: Վաճառելու կամ դեն նետելու փոխարեն նա այն նվիրաբերում Է «Փրկության բանակ» միջազգային բարեգործական կազմակերպությանը: Տուն գալու ճանապարհին Ֆրայը Cash 5 վիճակախաղի տոմս Է գնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաջորդ առավոտյան ամերիկացին ստուգել Է արդյունքները եւ հայտնաբերել, որ 349 հազար դոլար Է շահել: Նա չԷր կարողանում հավատալ հաջողությանը եւ առնվազն երեք անգամ ուշադիր ստուգել Է շահումի արդյունքները: Հաղթողը մտադիր Է դրամական մրցանակը խնայել ապագայի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները